211652_close_icon
views-count1303 դիտում article-date 11:33 28-08-2014

Իրանը ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողությամբ ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգներ է մշակում

Իրանը սկսել է ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգներ մշակել: Գործընթացը գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտական վերահսկողության ներքո: Այս մասին նախօրեին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: «Մենք տեղյակ ենք պահել ՄԱԳԱՏԵ-ին իզոտոպների բաժանման 24 աշխատանքային բաղադրիչներ ունեցող UP-8 տեսակի նոր սերնդի ցենտրիֆուգների ստեղծման մասին: Նոր ցենտրիֆուգներում իզոտոպների բաժանման սարքերի բոլոր մեխանիկական թեստերը հաջողությամբ են ավարտվել»,-ասել է Սալեհին: Նա ընդգծել է, որ ուրանի հարստացման նոր կայանքների մշակումը և արտադրությունը Իրանի իրավունքն է, որը հիմնված է Ժնևյան համաձայնագրի վրա, որում և նշված է, որ Իրանը միջուկային ոլորտում հետազոտություններ իրականացնելու հարցում սահմանափակումներ չունի:

Նմանատիպ նյութեր