211652_close_icon
views-count1531 դիտում article-date 18:03 28-08-2014

Նվազել է Վ. Պուտինի գործողությունների հավանության արժանանալու վարկանիշը

Lenta.ru-ի հաղորդմամբ` այս տարի առաջին անգամ նվազել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունների հավանության արժանանալու վարկանիշը: Ըստ ուսումնասիրությունների` օգոստոսի 22-25-ը, երկրի ղեկավարի աշխատանքը հավանության է արժանացնում ռուսների 84%-ը: Ի համեմատ օգոստոսի 1-4-ը կատարված հարցման արդյունքների` նախագահի աջակցությունը նվազել է 3%-ով: Ընդ որում, Պուտինի գործողություններից դժգոհ քաղաքացիների թիվն ավելացել է 2%-ով` կազմելով 15%: Բացի այդ, օգոստոսին նվազել է ռուսների վստահությունն առ այն, որ «երկրում գործերն ընթանում են ճիշտ ուղիով»: Աղբյուրը հայտնում է, որ նոր հարցմանը մասնակցել է 18-ից բարձր 1600 մարդ երկրի 46 շրջաններից:

Նմանատիպ նյութեր