1295 դիտում
13:53 28-08-2014
2014 թվականի 1-ին կիսամյակում աշխատանքով ապահովվել է մոտ 100 դատապարտյալ
ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը 2014 թվականի առաջին կիսամյակում կարողացել է աշխատանքով ապահովել մոտ 100 դատապարտյալի: Նրանք ներգրավված են ինչպես հացի և մակարոնի, կարի և գորգագործության արտադրության, այնպես էլ գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքներում:
«Նուբարաշեն», «Կոշ», «Սևան», «Գորիս», «Վանաձոր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում գործող հացի արտադրամասերի շնորհիվ Հիմնադրամը կարողանում է ապահովել բոլոր քրեակատարողական հիմնարկների հացի, իսկ «Աբովյան» ՔԿՀ-ում գործող մակարոնի արտադրամասի շնորհիվ՝ նաև մակարոնեղենի պահանջարկը: Նախորդ տարիներին դատապարտյալները մասնակցել են նաև պահածոներ, մասնավորապես՝ թզի ջեմ պատրաստելու գործընթացին, սակայն Մեղրիի Նռնաձոր համայնքում 2014 թվականի մայիսին տեղացած առատ կարկուտի և ցրտահարության հետևանքով թզի բերքատվությունը ցածր է եղել և այս տարի պահածոյացման աշխատանքներ կազմակերպել չի հաջողվել:
Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ստեղծագործական աշխատանքների մեջ ներգրավվել և պայմանագրեր է կնքվել մոտ 40 դատապարտյալի հետ: Վերջինների պատրաստած հուշանվերների վաճառքից առաջացած հասույթը փոխանցվել է նրանց դեպոզիտային հաշվին:
2002 թվականից գործող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի առաջնային խնդիրներից մեկը դատապարտյալներին աշխատանքով ապահովելն է: Դատապարտյալները աշխատում են կամավոր: Աշխատելու ցանկություն ունեցողների հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:
Նմանատիպ նյութեր
5604 դիտում
08:50 09-08-2014
2014 թվականի երկրորդ կիսամյակում դիվերսիայի հետևանքով սպանվել է 6, վիրավորվել 14 հայ զինծառայող․ Առավոտ
1794 դիտում
21:40 26-10-2015
4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող շուրջ 100 ընտանիք ևս ապահովվել է նոր բնակարանով
1500 դիտում
12:05 19-01-2014
2013 թվականի 1-ին կիսամյակում 18 հազար ներգաղթյալ հանձնել են ռուսաց լեզվից քննություն
Այս բաժնից
502 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
991 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
760 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ