1242 դիտում
17:06 28-08-2014
Ի՞նչ եղավ կեղծ հավաքարարների գործը
Կենտրոնի մաքրության ծառայության նորանշանակ ղեկավարը խոստանում է չկրկնել իր նախորդի խարդախությունները:
Եզրակացությունը հրապարակեց ու ճանճասպանով սեղանին խփեց: Այնքան վստահ, կարծես, հրահանգ է ստացել: Վերևից: Քնած շներով շրջապատված Կենտրոնի մաքրության ծառայության պահակը շատ ագրեսիվ է: Սկանդալն այս հիմնարկում շատերին է հունից հանել: Նյարդերն էլ չեն դիմանում: Որ կողմ շրջվեն` հարցնում են` կեղծ հավաքարարների գործն ի՞նչ եղավ:
Պահակը չեղած մյուս ճանճին էլ խփեց, ու այդ պահին բանագնացը հայտնվեց: Գլխավոր ինժեներն էլ թեմայից հոգնած ճշտեց` Դոնեցկի թեժ գի՞ծ եք եկել, քանի՞ զոհ, քանի՞ վիրավոր... Զոհերի ու վիրավորների ցանկը 9 ամսում հարստացել է` նոյեմբերին միայն նախկին տնօրեն Սամվել Հովհաննիսյանի անունն էր տրվում, հիմա նաև նրա եղբոր` Արթուր Հովհաննիսյանի, աշխղեկների, փոխտնօրենի, հաշվապահի անուններն են մամուլում շրջանառվում: Նախաքննությունը պարզել է, թե ինչ հնարամտությամբ է հափշտակվել 300 միլիոն դրամը: Կենտրոն մաքրության նախկին ղեկավարությունը չեղած հավաքարարների փողն է յուրացրել: Ազատել են աշխատանքից 115 աշխատողի: Նրանց փոխարեն ու նրանց բանկային քարտերով ամեն ամիս հափշտակել աշխատավարձը: 5 տարի շարունակ:
Ծառայողական մեքենայից Կենտրոն մաքրության նոր ղեկավարն է իջնում: Միքայել Դավթյանին լուրը ճանապարհին էր հասել` տարածքում լրագրող կա: Հիմա հաշվում է` քանի արագաչափ իրեն նկարեց:
Միքայել Դավթյանին այս գործին նշանակեցին, երբ Սամվել Հովհաննիսյանին կալանավորեցին` նոյեմբերին: Ասում է` եկել է հիմնարկը կարգի բերի: Փաստաթղթերին չի կարող անցնել` ինչ եկել է, ոչ մի թուղթ չի տեսել` առգրավված են փաստաթղթերը:
Սկանդալային կառույցի նոր ղեկավարությունը վստահեցնում է` հիմա ո'չ մի խարդախություն, ո'չ մի մեռյալ հոգի: Աշխատողները տեղում են, հավաքարարները` նույնպես` և' գիշերային, և' ցերեկային: Այս պահին միայն Միքայել Դավթյանը ոչ մի կերպ չի կարողանում հանգիստ տեղը նստել: Չի թաքցնում` վտանգավոր աթոռ է:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32921]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
3792 դիտում
18:59 09-03-2015
Պոլիտեխնիկի ռեկտորն՝ ընդդեմ հավաքարարների
1866 դիտում
09:57 14-06-2016
Շիրակի մարզպետը սևեռվել է զուգարանների ու հավաքարարների վրա. «Չորրորդ իշխանություն»
4490 դիտում
09:57 29-03-2019
ԱԺ հավաքարարների «բունտի» առեղծվածը. մրցույթը շահել է Ալեն Սիմոնյանի ընկերոջ ֆիրման. «Փաստ»
Այս բաժնից
505 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
994 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
766 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ