1972 դիտում
11:12 29-08-2014
Միքայել Բաղդասարովին էլի ներո՞ւմ են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել Միկա Բաղդասարովի «Արմավիա» ավիաընկերության և «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի՝ ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորություններից գոյացած 9 մլրդ դրամ պարտքի դիմաց վերցնել Մանանդյան 41 հասցեում գտնվող անշարժ գույքը: Սակայն Բաղդասարովը պետությանը պարտք է մոտ 24 մլրդ դրամ:
Երեկ այդ մասին խոստովանել է նաև ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: «Նկատենք, որ չնայած Բաղդասարովին մշտապես տրվել են գործունեության արտոնյալ պայմաններ, իշխանությունները տարիներ շարունակ աչք են փակել նրա արարքների վրա՝ հնարավորություն տալով նորանոր պարտքեր կուտակել, այնուամենայնիվ, երեկ ֆինանսների փոխնախարարը չկարողացավ հստակ մեկնաբանել, թե ինչու պետությունը ժամանակին տեր չի կանգնել իր պարտքերին»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
44786 դիտում
09:16 23-12-2017
Սերժ Սարգսյանը երեք ցմահ դատապարտյալների ներո՞ւմ կշնորհի. «Ժողովուրդ»
1282 դիտում
14:06 06-11-2023
Ինձ էլի առաջնագիծ են ուղարկում, էլի կգնամ, բայց գոնե թոշակները տան. Արցախցի պահեստազորի փոխգնդապետ. News.am
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը