211652_close_icon

Ով ուզում է, գալիս, երկիրը թալանում է, հետո ասում` ցտեսություն ձեզ. Ն. Զոհրաբյանն առաջարկեց ոչ միայն արտոնություն չտալ, այլև պատասխանատվության կանչել Միխայիլ Բաղդասարովին

views-count3906 դիտում article-date 13:28 26-04-2016
ԱԺ-ում Հրազդանի ցեմենտի գործարանի հարկային պարտավորությունների տույժերի դուրսգրման մասին օրինագծի քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Ով ուզում է, գալիս, երկիրը թալանում է, հետո ասում` ցտեսություն ձեզ: Թող գա, պեղեք, գտեք, թող գա ու կրի պատասխանատվոթյուն»: Նշենք, որ օրինագծի քվեարկության համար «Օրինաց երկիր» խմբակցությունից Մհեր Շահգելդյանը վերցրեց 20 րոպե ընդմիջում, որից հետո վերադառնալով` ԱԺ- ն 54 կողմ, 1 դեմ ձայներով քվեարկեց և որոշումը չանցավ քվորումի բացակայության պատճառով: Գրանցված 102 պատգամավորներից 48-ը չէին մասնակցել քվեարկությանը:

Նմանատիպ նյութեր