1966 դիտում
19:59 29-08-2014
Հուսով եմ` օլիգարխներն իրենց երեխաներին դպրոց չեն բերի մի քանի մեքենայով. Նորիկ Սարգսյան. newsbook.am
Սեպտեմբերի 1-ից սկսած` ճանապարհային ոստիկանությունն անցկացնելու է «Ապահով երթևեկության» մեկամսյակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, փոխանցում է [url=http://newsbook.am/?p=37870&l=am]Newsbook.am[/url]-ը:
Նա նշեց, որ ոստիկանությունն օգոստոսի 25-ից սկսել է պատրաստվել Գիտելիքի օրվան: Նրա խոսքով՝ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները այցելել են մայրաքաղաքի դպրոցներ և անհրաժեշտ տեղերում ավելացրել են հետիոտնային անցումներ: Բացի այս, նախատեսված է աշակերտներին տրամադրել հատուկ մեթոդական գրականություն: Այս գործընթացը սկսվել է անցած ուսումնական տարվա վերջին, և գրականությունն արդեն բաժանվել է մայրաքաղաքի 30 դպրոցներին: Բացի այդ, սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքի և մարզերի բոլոր դպրոցներում ոստիկանական պահակախմբեր կգործեն:
Ոստիկանության գնդապետը ծնողներին կոչ արեց ավելի հետևողական լինել, որպեսզի իրենց երեխաները ճանապարհն անցնեն սահմանված տեղով. «Ոստիկանությունը վերջին մեկ ամսվա ընթացքում թարմացրել է դպրոցների մոտ գտնվող գծանշումները և գծանշումներ ավելացրել այն դպրոցների մոտ, որտեղ չի եղել: Երեխաները պետք է հասկանան, որ այս ամենն իրենց համար է արվում, որ ավելի զգոն լինեն փողոց անցնելուց»:
Մանրամասները՝ [url=http://newsbook.am/?p=37870&l=am]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
67348 դիտում
18:46 11-09-2018
Ով է ձայնագրել Վանեցյանին ու Սասուն Խաչատրյանին. Կասկածներ կան, որ օլիգարխներն են արել. Aravot.am
1147 դիտում
16:26 27-08-2015
Ամռանն ավելանում են երեխաների մասնակցությամբ ճանապարհային պատահարները. Նորիկ Սարգսյան. Tert.am
6462 դիտում
21:19 09-03-2016
ԱՄՆ-ում կին վարորդը մեքենայով բախվել է ծառին և «ծառը գրկած» մեքենայով երթևեկել ավտոճանապարհով. տեսանյութ
Այս բաժնից
958 դիտում
12:38 03-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
880 դիտում
12:08 03-01-2025
Պետությանն են վերադարձվել Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող հասարակական տարածքը և հողամասը․ Փաշինյան
826 դիտում
11:35 03-01-2025
Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը