211652_close_icon

Ով է ձայնագրել Վանեցյանին ու Սասուն Խաչատրյանին. Կասկածներ կան, որ օլիգարխներն են արել. Aravot.am

views-count67426 դիտում article-date 18:46 11-09-2018
Համացանցում հայտնված աղմկահարույց ձայնագրությունների հետ կապված այսօր հրավիրած ասուլիսում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասաց, որ տարօրինակ փաստ է, որ իրենց են ձայնագրել, մանրակրկիտ քննություն կարվի ու կպարզվի, թե ով է ձայնագրել: Գլխավոր դատախազությունում գործ է հարուցվել այդ փաստով: Ինչ վերաբերում է խոսակցությանը՝ Վանեցյանն ասաց, որ խոսակցությունը եղել է Քոչարյանի՝ դատարանի հայտնի վճռի կայացման օրը, ուզել են համոզված լինել, որ գործում թերացում չկա. «Եղել է զուտ իրավաբանական քննարկում, ստացել եմ մի հաղորդագրություն՝ փորձագիտական կարծիք, որտեղ եղել է հիմքերի հետ կապված պարզաբանման խնդիր, հաղորդագրությունն ուղարկել եմ պարոն Խաչատրյանին»: Վանեցյանն ասաց, որ խոսակցության ժամանակ ինքը ՌԴ-ում չի եղել, եղել է Ժնեւում՝ մեքենայի մեջ, գնալիս է եղել օդանավակայան, խոսել է Viva Cell-ի իր համարով. «Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են, մարդասպանները կանգնելու են դատարանի առջեւ, էդ պրոցեսն անկասելի է,- հայտարարեց Վանեցյանը: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/09/11/980176/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր