211652_close_icon
views-count2885 դիտում article-date 00:24 30-08-2014

«Բորուսիա»-ն առաջին միավորները վաստակեց Բունդեսլիգայում. տեսանյութ

Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Դորտմունդի «Բորուսիա»-ն իր առաջին միավորները վաստակեց Աուգսբուրգում, ուր 3:2 հաշվով առավելության հասավ տեղի համանուն թիմի նկատմամբ: Հիշեցնենք, որ 1-ին տուրում Կլոպի սաները 0:2 հաշվով զիջել էին Լևերկուզենի «Բայեր»-ին: «Աուգսբուրգ»-ի հետ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում և մասնակցություն ունեցավ իր թիմի խփած երրորդ` հաղթական գոլում: Հայ խաղացողի հարվածից հետո բավարական թիմի դարպասապահ Մարվին Հիտցը մի կերպ գնդակը հետ մղեց, սակայն վրա հասած Ադրան Ռամոսը կրկնհարվածով գրավեց դարպասը և «Բորուսիա»-ի կազմում բացեց իր գոլերի հաշիվը: 3-րդ տուրում «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Ֆրայբուրգ»-ին [b]«Աուգսբուրգ» - «Բորուսիա»`2:3[/b] Գոլեր`Բոբադիլյա 83', Մաթավզ 90' – Ռոյս 11', Սոկրատիս 14', Ռամոս 79'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր