Դորտմունդի «Բորուսիա»-ն կրկին ձախողվեց Բունդեսլիգայում. տեսանյութ
Բունդեսլիգայի 7-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն տնային խաղում անակընկալ պարտություն կրեց առաջնության հետնապահ «Համբուրգ»-ից: Խաղի ելքը վճռեց 35-րդ րոպեին Պիեր-Միշել Լասոգայի խփած միակ գոլը:
Դորտմունդցիները այս պարտությունից հետո նահանջեցին 13-րդ տեղ: Հարկ է նշել, որ վերջին անգամ Կլոպի սաները հաղթանակ են տարել 4-րդ տուրում: Դրանից հետո ն երկու պարտություն են կրել և մեկ ոչ-ոքի են խաղացել:
Ինչ վերաբերվում է «Համբուրգ»-ին, ապա Ցինբաուերի սաները այս հաղթանկից հետո վաստակեցին 5 միավոր և բարձրացան նախավերջին տեղ:
[b]«Բորուսիա» - «Համբուրգ»՝0:1[/b]
Գոլ՝ Լասոգա 35՛