1346 դիտում
10:12 30-08-2014
Հայաստանում բնակվող սիրիահայերին կտրամադրվի անվճար բուժօգնություն
Հայաստանում բնակվող սիրիահայերին տրամադրվում է պոլիկլինիկական և հիվանդանոցային անվճար բուժօգնություն՝ ներառյալ հետազոտությունները, վիրահատություններն ու բուժումը:
Պոլիկլինիկական անվճար բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է ունենալ փաստացի գրանցում, որը տրամադրում է ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության (ՕՎԻՐ) տարածքային գրասենյակը:
Պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային անվճար բժշկական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ սփյուռքի նախարարություն:
Դիմելիս ներկայացնել տեղեկանք, որտեղ նշված կլինի հիվանդությունը, անհրաժեշտ հետազոտության, բուժման կամ վիրահատության տեսակը: Բժշկական տեղեկանքի վրա պետք է առկա լինի բժշկի ստորագրությունը և բուժհաստատության կնիքը:
Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել նաև «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպություն, Հայկական կարմիր խաչի ընկերություն, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցություն՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի միջոցով:
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1036 դիտում
10:19 01-01-2025
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
2026 դիտում
23:45 31-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
2629 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը