211652_close_icon
views-count1843 դիտում article-date 19:59 30-08-2014

Սուրեն Սուրենյանցը կրկին հայտնվել է ամբաստանյալի աթոռին. pastinfo.am

Սուրեն Սուրենյանցը նորից հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ կրկին նույն մեղադրանքով՝ խարդախության համար, գրում է [url=http://pastinfo.am/hy/node/49588]pastinfo.am[/url]-ը: Ըստ մեղադրանքի՝ այս անգամ Սուրենյանցը, օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկներին հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարմար առիթը, բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով նրանից վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 1100 ԱՄՆ դոլար գումար, սակայն այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, ըստ գործի նյութերի՝ Սուրենյանցը, Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը օգտագործելով և առողջական խնդիրներ ունենալու հիման վրա, բժշկական փաստաթղթեր ձևակերպելու սուտ խոստումներ է տվել և խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014 թվականի փետրվարի ընթացքում նրանից վերցրել է 400.000 և 800.000 ՀՀ դրամ գումար: Մեկ այլ դրվագով էլ Սուրիկ Սուրենյանցը ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել Հայկազ Մարտիրոսյանին և Նարեկ Մանուկյանին, ապա պահանջել և 2014 թվականին վերցրել է 500 ԱՄՆ և 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ամբողջությամբ կարդացեք [url=http://pastinfo.am/hy/node/49588]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր