211652_close_icon
views-count1366 դիտում article-date 15:39 31-08-2014

ՆԱՏՕ-ն մտադիր է Արևելյան Եվրոպայում ևս 5 ռազմաբազա ստեղծել

Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է Արևելյան Եվրոպայում 5 հավելյալ ռազմաբազա ստեղծել, որոնցում կտեղակայի 4,000 արագ արձագանքնման ստորաբաժանումների ծառայողների: Frankfurter Allgemeine Zeitung-ը գրում է, որ այդկերպ դաշինքը մտադիր է ապահովագրել իր անդամ-պետությունների անվտանգությունը Ռուսաստանից, որի դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին նա դիտարկում է որպես ոտնձգություն հարևան պետության ինքնիշխանության նկատմամբ: Ավելի վաղ, ի պատասխան կառույցի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այն հայտարարության, որ կառւոյցը մտադիր է ուժեղացնել իր ներկայությունը Արևելյան Եվրոպայում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը միայն կվնասի եվրոատլանտյան կայունությանը և խոստացել, որ իր անվտանգության համար կարձագանքի այդ գործողություններին:

Նմանատիպ նյութեր