Պրեմիեր լիգա. «Տոտենհեմ» - «Լիվերպուլ»`0:3. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի կենտրոնական դիմակայություններից մեկի շրջանակում միմյանց հետ մրցեցին «Տոտենհեմ»-ն ու «Լիվերպուլ»-ը: «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց մերսիսայդյան ակումբի խոշոր հաշվով հաղթանակով: Վերոնշյալ խաղում «Լիվերպուլ»-ի կազմում իր նորամուտը նշեց «Միլան»-ի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին:
Երեք տուրից հետո «Լիվերպուլ»-ը վաստակեց 6 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացավ 5-րդ հորիզոնական, իսկ «Տոտենհեմ»-ը 6 միավորով գտնվում է 6-րդ տեղում:
[b]«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»`0:3[/b]
Գոլեր` Ստեռլինգ 8', Ջերարդ 49' (11 մ), Մորենո 60'