2791 դիտում
20:29 01-09-2014
ԱԻ նախարարը հանդիպել է ՃԿՊԱ ուսանողներին
Սեպտեմբերի 1-ին` գիտելիքի օրը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպեց նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) ուսանողներին ու դասախոսական կազմին:
Ողջունելով ներկաներին ` ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Հ. Մաթևոսյանը խոսքը փոխանցեց ԱԻ նախարարին:
Ա. Երիցյանը շնորհավորեց երիտասարդներին` ԲՈՒՀ ընդունվելու և ուսանող դառնալու կապակցությամբ.
- Կարծում եմ` յուրաքանչյուրիդ համար մեծ պատիվ է լինել մեր ակադեմիայի ուսանող: Ինքս սովորել եմ Կալինինգրադում ու մինչև հիմա շատ լավ հիշում եմ այդ տարիները: Ակադեմիան տարբեր ոլորտների մասնագետներ է պատրաստում, և իմ հանձնարարականն է` մեծ ուշադրություն դարձնել օտար լեզուներին և համակարգչային գիտելիքներին, որպեսզի կարողանանք մեր ուսանողներին վերապատրաստման ուղարկել նաև արտերկիր: Սա այն եզակի բարձրագույն ուսումնական հաստատություններից է, որի շրջանավարտներն ապահովվում են աշխատանքով: Ես հորդորում եմ ձեզ լավ սովորել, որպեսզի կարողանաք գտնել ձեր տեղը կյանքում: Եթե ձգտում չունեցաք, անելիք չունեք որևէ ԲՈՒՀ-ում:
Նախատեսվում է նաև ակադեմիայում դասախոսություններ կարդալու համար հրավիրել տարբեր գիտնականների, իսկ ԱԻՆ ղեկավար կազմը, ԱԻ նախարարի հրամանով, պետք է պարտադիր դասախոսության ժամեր ունենա ակադեմիայում:
Այս տարի ակադեմիայի բակալավրիատ է ընդունվել 61, մագիստրատուրա` 40 երիտասարդ: Հեռակա ուսուցման համակարգ է դիմել 127 ուսանող: ՃԿՊԱ քոլեջ է ընդունվել 40 պատանի, որոնցից 9-ը` Ստեփանավանում:
Հանդիպման ընթացքում, օգտվելով առիթից, նոր ընդունված ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին նախարար Ա. Երիցյանին` օտարերկրյա քաղաքացիների ուսման, աշխատանքի տեղավորման, արտերկրում ուսումը շարունակելու, փրկարար ծառայության կոչումների շնորհման կարգի և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների մասին:
Ավարտին ԱԻ նախարարը շրջեց ակադեմիայի շենքում` ծանոթանալով աշխատանքային և ուսման պայմաններին:
Նմանատիպ նյութեր
5973 դիտում
14:58 03-07-2015
ՏԿԱԻ նախարարը շնորհավորել է ՃԿՊԱ շրջանավարտներին և հանդիպել պատանի փրկարարներին. լուսանկարներ
4409 դիտում
18:04 16-05-2014
ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ-ում շարունակվում են ամփոփիչ ատեստավորման քննությունները
5565 դիտում
21:19 03-09-2014
ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ-ում ընդունելության հերթական քննությունները ետևում են
Այս բաժնից
850 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին
631 դիտում
19:11 20-01-2025
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
559 դիտում
18:59 20-01-2025
Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին