1982 դիտում
10:16 02-09-2014
Սևանա լիճը մաքրող տեխնիկան պաշտոնյաներն «իրենց բաժին» Սևանը մաքրելու համա՞ր են օգտագործում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ 2010թ. աշնանը ՀՀ կառավարության կողմից 600 հազար եվրոյով գնված «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը պետք է Սևանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից:
Սակայն թերթի տեղեկություններով՝ այդ տեխնիկան չի ծառայում իր նպատակին, այն օգտագործում են Սևանա լճի ափին ամառանոցներ ունեցող պաշտոնյաներն՝ «իրենց բաժին» Սևանը մաքրելու համար:
Իսկ այն վայրերը, որտեղ պետք է աշխատեր մեքենան, գարշահոտ ճահիճ են հիշեցնում: Պարզելու համար, թե ինչու լիարժեք չի գործարկվում թանկարժեք էքսկավատորը՝ թերթը զրուցել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ԺՊ Գրիշա Հովհաննիսյանի հետ: «Նման բան չկա: Դե, ասում են, հիմա շատերը կարող են շատ բան ասել: Դրանք ասեկոսեներ են: Մենք գործ ենք անում: Նույն այդ ասողները թող գան տեսնեն օլիգարխի տուն կա՞ այնտեղ, թե՝ ոչ: Շատ հեշտ է նման բաներ ասել»,– արդարացել է Գրիշա Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
52903 դիտում
13:28 20-06-2016
Ծփում է Սևանը, կանչում է Սևանը. Lexus-ի օրինախախտ վարորդը սկուտերով մեկնում է Սևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
5664 դիտում
11:01 19-07-2022
Սևանա լիճը կանաչել է, տհաճ հոտ է գալիս. Ֆոսֆորի տոկոսը բարձր է․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»