211652_close_icon
views-count1113 դիտում article-date 12:34 02-09-2014

ԱՄՆ իշխանություններն ուժեղացնում են ՆԱՏՕ-ի զորքերի խմբավորումը Մերձբալթիկայում

Газета.Ru-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ իշխանություններն ուժեղացնում են ՆԱՏՕ-ի զորքերի խմբավորումը Մերձբալթիկայում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԽ-ի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն պլանավորել է ծանր սպառազինություն, այդ թվում նաև տանկեր ու զրահատրանսպորտներ տեղափոխել Էստոնիա: Պապովն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունների հետևանքով Ռուսաստանը պլանավորել է մինչև այս տարվա վերջ ուղղումներ անել իր ռազմական դոկտրինում:

Նմանատիպ նյութեր