211652_close_icon

Բրիտանիայի իշխանություններն ուժեղացնում են անվտանգության միջոցառումները Դոնալդ Թրամփի այցի նախաշեմին

views-count6395 դիտում article-date 13:20 24-06-2018
Մեծ Բրիտանիայի կառավարությունն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները երկրում՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա այցելության հետ։ Այդ մասին գրում է The Daily Mail-ը։ Թերթի տվյալներով՝ բրիտանական իշխանությունները սպասում են, Թրամփի այցի ժամանակ զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվելու։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահի անվտանգությունն ապահովելու է շուրջ 10 հազար ոստիկան, ոստիկանական 40 ավտոմեքենան և մոտոցիկլների շարասյուն։ Թրամփն աշխատանքային այցի ընթացքում հանդիպելու է նաև Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին։

Նմանատիպ նյութեր