211652_close_icon
views-count1197 դիտում article-date 14:53 02-09-2014

Բաց պատուհանից գողություն է կատարել պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս

Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1962 թ. ծնված Սոնյա Ա.-ի բնակարանից գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 25-ից օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մտնելով Սոնյա Ա.-ի տուն` գողացել են մագնիտոֆոն, ալեհավաքի կարգավորիչ և 100 մ պլաստմասսե խողովակ` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1983 թ. ծնված Կարեն Բ.-ն: Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Կարեն Բ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր