211652_close_icon
views-count1099 դիտում article-date 12:25 03-09-2014

Ճապոնիայի վարչապետն այսօր ցրել է կառավարությունը և ձևավորել կառավարության նոր կազմ

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այսօր ցրել է կառավարությունը և ձևավորել կառավարության նոր կազմ: Կառավարության նոր կազմը ներկայացրել է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, ով պահպանել է իր այդ պաշտոնը: Աբեն փոփոխել է 11 նախարարի, այդ թվում՝ էկոնոմիկայի ու պաշտպանության նախարարներին: Նոր կառավարությունում մեծ դեր է վերապահված կանանց, որոնք գլխավորել են միանգամից 5 նախարարություն:

Նմանատիպ նյութեր