2236 դիտում
17:03 03-09-2014
Սաակաշվիլին մեկնաբանել է Հունաստանի ոստիկանության կողմից իրեն մի քանի ժամով ձերբակալելու մասին տեղեկությունը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մասնավորապես ասել է. «Վրաստանի կառավարությունը տարածել է տեղեկատվություն, թե ինձ ձերբակալել են իրենց ներկայացրած պահանջների հիման վրա: սա արդեն ոնւյնիսկ ծիծաղելի չէ. Որքան սուտ և բամբասանքներ կան: Այսօրվա վրաստանը ղեկավարող Բիձինա Իվանիշվիլին և նրա հետնորդները փորձում են ինձ վնասել, որտեղ որ ներում են իրենց ուժերն ու հնարավորությունները, սակայն դա նրանց չի հաջողվում: Լավ կլւներ, եթե նրանք այդ էներգիան, որոնք ծախսում են նամակների և հեռախոսազանգերի վրա, ուղղեին երկրի ներսում հանցագործության դեմ պայքարին, կամ գոնե ՆԱՏՕ-ի գագաթաժողովում իրենց հեղինակության բարձրացմանը:
Սակայն փաստն այն է, որ այսօր ես հանդիպում են ավելի շատ գերտերությունների ղեկավարների հետ, քան Վրաստանի վարչապետն ու նախագահը՝ միասին վերցրած: Այս անկանոն վիճակը վնասում է երկրին և մենք կորցնում ենք մեզ հանար թանկարժեք ժամանակը»:
Սեպտեմբերի 2-ին Հունաստանում Վրաստանի դեսպան Դավիդ Բաքրաձեն հայտարարել էր, որ հույն իրավապահները կանգնեցրել են Սամոս կղզու մոտ Մեծ Բրիտանիայի պետական դրոշով լողացող նավը, որում գտնվել է Սաակաշվիլին և Աջարիայի ինքնավարության նախկին ղեկավար Լևան Վարշալոմիձեն: Նրա խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահը 4 ժամ է անցկացրել ոստիկանությունում:
Նմանատիպ նյութեր
2782 դիտում
15:41 25-04-2017
Կրեմլում հրաժարվել են մեկնաբանել Սիրիայի հարցով հուշագրի վերականգնման մասին տեղեկությունը
1336 դիտում
16:12 03-11-2023
Կրեմլը մեկնաբանել է Պրիգոժինի 25-ամյա որդու՝ «Վագներ»-ը գլխավորելու մասին տեղեկությունը
1090 դիտում
18:34 19-06-2020
ՀՖՖ-ն մեկնաբանել է Լուկաս Սելարայանի՝ հավաքական հրավիրվելու վերաբերյալ տեղեկությունը
Այս բաժնից
1342 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ
964 դիտում
21:45 13-01-2025
20 տարվա դադարից հետո Մոնղոլիայի նախագահը կմեկնի Թուրքիա
880 դիտում
20:55 13-01-2025
Հնդկաստանը վստահություն է հայտնել Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում