1194 դիտում
17:40 03-09-2014
Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը գիրք է գրել Օլանդի հետ իր համատեղ կյանքի մասին
Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը գրել է «Շնորհակալություն այդ պահի համար» (Merci pour ce moment) գիրքը, որում պատմել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ իր փոխհարաբերությունների մանրամասների մասին:
Նա պատմել է, որ նախագահի դավաճանության մասին իրազեկվել է Ելիսեյան պալատում, երբ Օլանդը եղել է իր կողքին: Այս մասին հայտնում է Paris Match-ը:
Տրիերվեյլերը գրել է, որ երբ 2014 թվականի հունվարի 9-ին տեսել է, որ բոլոր հեռուստաալիքները պատմում են Օլանդի ու դերասանուհի Ժյուլի Գայեի հետ հարաբերությունների մանրամասների մասին, վատթարացել է ինքնազգացողությունը.
«Ես շտապեցի լոգասենյակ՝ վերցնելու համար դեղահաբերի փաթեթը: Ֆրանսուան իմ հետևից նույնպես մտավ այնտեղ»: Դրանից հետո Օլանդը փորձել է կնոջից խլել փաթեթը, և այդ ժամանակ դեղահաբերը ցիրուցան են եղել: Տրիերվեյլերը հավաքել է դրանց մի մասն ու խմել:
Նա ընդգծել է, որ այդ պահին չի ցանկացել մտածել, թե ինչ կլինի հետագայում: Հաջորդ օրն առաջին տիկնոջը հոսպիտալացրել են: Նրա խոսքերով՝ բաժանումից հետո Ֆրանսիայի նախագահն օրական մի քանի SMS հաղորդագրություն է գրել իրեն՝ խնդրելով վերադառնալ:
Գրքի հրատարակումը լիովին անսպասելի է եղել Ելիսեյան պալատի համար: Վալերի Տրիերվեյլերը Ֆրանսուա Օլանդի հետ ծանոթացել է դեռևս 1988 թվականին, իսկ 2005 թվականին նրանց միջև սիրավեպ է սկսվել:
Նա Ֆրանսիայի առաջին տիկին է համարվել՝ չնայած նրան, որ պաշտոնապես չի ամրագրել Օլանդի հետ իր միությունը: Այս տարվա հունվարի 25-ին Ֆրանսիայի նախագահը հայտարարեց Տրիերվեյլերի հետ իր հարաբերությունները խզելու մասին:
Նմանատիպ նյութեր
1414 դիտում
22:48 30-01-2014
Օլանդի նախկին կինը մտադիր է նրանց համատեղ կյանքի մասին գիրք գրել
1119 դիտում
16:52 25-06-2015
«Costa Concordia» նավի նախկին նավապետը գիրք է գրել նավի խորտակման մասին
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են