1921 դիտում
18:20 03-09-2014
Արմավիրում 25-ամյա երիտասարդը ծեծել է մորը
25-ամյա Մարտին Հովհաննեսի Խանդուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էջմիածին քաղաքի Նալբանդյան 54 տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բռունցքով դիտավորությամբ հարվածել է իր մայր Մարինե Ստյոպայի Ասատրյանի դեմքի աջ հատվածին: Մորը պատճառելով դեմքի աջ կեսի շրջանի տարածուն արյունազեղման, աջ ակնագնդի սկլերայի արյունազեղման, ակնագնդի ցնցման, քթի շրջանի արյունազեղման, մասնագիտական տվյալներով հիմնավորված քթոսկրի առանց տեղախախտով կոտրվածքի, առանց քթային շնչառության ֆունկցիայի խանգարման, աջ այտոսկրի առանց տեղախախտով կոտրվածքի ձևով մարմնական վնասվածքներ, որոնք Մ. Ասատրյանի առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Մարտին Խանդուրյանին դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 113 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
4424 դիտում
19:57 20-06-2014
Արմավիրում 28-ամյա երիտասարդը աղջիկ է փախցրել ու ծեծել
Այս բաժնից
469 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
799 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել