777 դիտում
20:21 03-09-2014
Հայ-արգենտինյան քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳՆ-ում
Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացան հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Արգենտինայի արտաքին գերատեսչությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, արգենտինյան կողմից` Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարի տեղակալ Էդուարդո Անտոնիո Սուաինը:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, անդրադարձան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա հուլիսին Արգենտինա կատարած պաշտոնական այցի արդյունքներին: Քննարկվեցին երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները, համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարերը, մի շարք տարածաշրջանային խնդիրներ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
1616 դիտում
19:43 27-10-2014
ՀՀ ԱԳՆ-ում կայացել են հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ
3434 դիտում
16:32 24-03-2016
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-արգենտինյան համագործակցության օրակարգի հարցերի շուրջ
Այս բաժնից
463 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
796 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել