211652_close_icon
views-count1438 դիտում article-date 13:09 04-09-2014

5-օրյա արձակուրդից հետո զինծառայողները վերադարձել են զորամասեր. ֆոտոշարք

Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության նախարարության միջև համաձայնությամբ՝ Արցախում ծառայող մայրաքաղաքից զորակոչված և ծառայությունում աչքի ընկած 104 զինվորներ 5-օրյա արձակուրդով գտնվում էին Երևանում: Սա նմանատիպ երկրորդ ակցիան էր, որում այս անգամ ընդգրվել էին Ավան և Նոր Նորք վարչական շրջաններից զորակոչվածները: Առավոտյան զինծառայողներին զորամասեր են ճանապարհել և խաղաղ ծառայություն մաղթել վարչական շրջանների ղեկավարներ Մանվել Ջավադյանն ու Արմեն Ուլիխանյանը: Սահմանապահ ժամկետային զինծառայողներն էլ իրենց հերթին նկատել են, որ նման ուշադրությունն ու վերաբերմունքը կրկնակի պարտավորեցնող է, նաև վստահեցրել, որ իրենք ամուր են կանգնած դիրքերում: Իրենց զավակներին ճանապարհելու եկած ծնողները կրկին շնորհակալություն են հայտնել զավակներին տեսնելու անակնկալ հնարավորության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր