888 դիտում
15:26 26-12-2014
Երևանաբնակ զինծառայողները հնգօրյա արձակուրդից հետո վերադարձել են զորամասեր. ֆոտոշարք
ինվորական ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքից զորակոչված ևս 100 ժամկետային զինծառայողների դեկտեմբերի 21-ից կարճատև արձակուրդ էր տրվել: Սա 2014 թվականի նմանատիպ վերջին նախաձեռնությունն էր, որում ընդգրկվել էին Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները: Դեկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մոտից զինվորներին ճանապարհել են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ու վարչական շրջանների ղեկավարները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բոլոր զինծառայողներին առաջիկա տոների կապակցությամբ շնարհավորել ու խաղաղ ծառայություն է մաղթել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Քաղաքապետի տեղակալը զրուցել է նաև զինվորների ծնողների հետ և վստահեցրել, որ ինչպես զորամասերում զինվորներին տեսակցելու, այնպես էլ նրանց խրախուսելու նպատակով կարճատև արձակուրդ տրամադրելու նախաձեռնությունները կլինեն շարունակական: Ներկաները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին, ՀՀ պաշտպանության նախարարությանն ու ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարությանը շարունակական ակցիաների և զինծառայողների հանդեպ դրսևորած հոգածության համար:
Նշենք նաև, որ 2014 թվականին իրականացված այս ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից զորակոչված շուրջ 600 զինծառայողներ հնարավորություն են ստացել այցելել Երևան և խրախուսվել 5-օրյա արձակուրդով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1438 դիտում
13:09 04-09-2014
5-օրյա արձակուրդից հետո զինծառայողները վերադարձել են զորամասեր. ֆոտոշարք
1084 դիտում
10:34 28-11-2014
Երևանաբնակ 95 զինծառայողներ խրախուսվել են հնգօրյա արձակուրդով. ֆոտոշարք
1120 դիտում
12:29 22-12-2014
Երևանաբնակ շուրջ 600 զինծառայողներ 2014թ.-ի ընթացքում խրախուսվեցին հնգօրյա արձակուրդով
Այս բաժնից
745 դիտում
20:53 30-10-2024
ՀՀ պատվիրակությունը ծանոթացել է դատավորների կարողությունների զարգացման շվեդական փորձին
949 դիտում
20:40 30-10-2024
Բագրատ Սրբազանը բուժզննման նպատակով երկու օրով մեկնելու է արտերկիր
793 դիտում
20:27 30-10-2024
Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավարի հետ