Սոֆյա Վերգարան տարվա ամենաշատ վարձատրվող հեռուստադերասանուհին է
Սոֆյա Վերգարային կարելի է միայն նախանձել. հաջողությունը նրան ուղեկցում է ոչ միայն անձնական կյանքում, այլև կարիերայում: Մինչ դերասանուհին հանգիստն է վայելում սիրեցյալի հետ, Forbes-ի խմբագրությունը հաշվում է նրա և մնացած հեռուստադերասանուհիների եկամուտը:
Արդյունքում, դերասանուհին առաջատարն է հոնորարների քանակով: Այս տարվա ընթացքում դերասանուհին վաստակել է 37 միլիոն դոլար: