2862 դիտում
16:13 04-09-2014
Կառավարությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքը
Այսօր կառավարության նիստի օրակարգի մոտ մեկ տասնյակ հարց նվիրված է եղել ՀՀ նորաստեղծ քննչական կոմիտեի գործունեությանը:
Նախ կառավարությունը հաստատել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողների ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ տրվող հավելումների չափերը և դեպքերը: Հաջորդ որոշումներով հաստատվել են քննչական կոմիտեի կառուցվածքը, քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, կոմիտեի անվանացանկը և հաստիքացուցակը, սահմանվել են քննչական կոմիտեի խորհրդանիշի նկարագիրը և ձևը, քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը: Սահմանվել է նաև, որ քննչական կոմիտեում ծառայություն անցնելու կապակցությամբ կոմիտեի ծառայողներին նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները) պահպանվում են և համապատասխանեցվում օրենքով սահմանված կոչումներին:
Քանի որ ՀՀ քննչական կոմիտեն ձևավորվում է ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների թվակազմերի հաշվին, կառավարության որոշմամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում գույքագրված նյութական արժեքները, անձնական պաշտպանության հատուկ միջոցներն ու գույքային շարժական և անշարժ կազմը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին:
Քննչական կոմիտեի համակարգչային տեխնիկայի, գրասենյակային նյութերի ձեռքբերման և նախաքննության ընթացքում քննիչների կատարած ծախսի փոխհատուցման նպատակով կոմիտեին է հատկացվել մոտ 67 մլն դրամ:
Նմանատիպ նյութեր
1671 դիտում
17:42 25-09-2014
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությունը
2377 դիտում
19:43 16-06-2017
Երևանի ավագանին հաստատել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը
Այս բաժնից
475 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
814 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել