1654 դիտում
23:18 14-07-2015
Արցախի կառավարությունը հաստատել է կառավարչական մի շարք հիմնարկների կանոնադրություններն ու աշխատակազմերի կառուցվածքը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ այսօր` հուլիսի 14-ին, տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը:
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, պետական նոր կառավարչական հիմնարկների կազմավորմամբ պայմանավորված, նիստում հաստատվել են «ԼՂՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմ», «ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ», «ԼՂՀ կառավարության աշխատակազմ» և «ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկների կանոնադրություններն ու աշխատակազմերի կառուցվածքը: Փոփոխությունները զուգորդվել են հաստիքների կրճատումներով և ֆինանսական միջոցների տնտեսմամբ:
«Կառուցվածքային վերջին բարեփոխումների արդյունքում կատարվում են կրճատումներ, և մենք նպատակ ունենք, օպտիմալացնելով պետական կառավարման համակարգը՝ բարձրացնել դրա արդյունավետությունը: Բարեփոխման ընթացքը շարունակական է լինելու առաջիկա տարիներին, որպեսզի համակարգն աստիճանաբար համապատասխանեցնենք մեր հանրապետության պահանջներին: Դրան զուգահեռ՝ մենք պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որ կրճատվող քաղաքացիները հնարավորություն ունենան աշխատելու տնտեսության մեջ»,- նշել է վարչապետը:
Ա. Հարությունյանը հանձնարարել է փոխվարչապետին համապատասխան պաշտոնյաների հետ քննարկել և առաջարկներ ներկայացնել ՓՄՁ զարգացման ուղղությամբ, որոնք միտված կլինեն նաև կրճատվող քաղաքացիների զբաղվածության ապահովմանը: «Գլխավոր ուշադրությունը պետք է դարձնել վերամշակման, արտադրության և ծառայությունների այն տեսակների վրա, որոնց պահանջարկը կա հանրապետությունում: Հատկապես գյուղմթերքների արտադրության և վերամշակման ուղղությամբ ունենք գրեթե անսահմանափակ ներուժ, որը պետք է հնարավորինս օգտագործվի: Անհրաժեշտության դեպքում ստեղծեք կրթական կենտրոններ՝ քաղաքացիների վերապատրաստման համար, ինչպես նաև պետք է ստեղծել վարկային արտոնյալ պայմաններ»,- եզրափակել է կառավարության ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
2329 դիտում
19:43 16-06-2017
Երևանի ավագանին հաստատել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը
2727 դիտում
16:13 04-09-2014
Կառավարությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքը
5675 դիտում
14:10 21-03-2019
Աշխատավարձերի ու հավելավճարների գումարի մի մասը կհատկացվի կառավարչական ծախսերի
Այս բաժնից
1333 դիտում
23:02 20-10-2024
Ադրբեջանական բանակի սպա է մահացել
967 դիտում
22:35 20-10-2024
Վրաստանի նախագահը միացել է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով ընթացող երթին
985 դիտում
19:53 20-10-2024
Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը