211652_close_icon
views-count1132 դիտում article-date 16:31 04-09-2014

Սևանա լճին վերաբերող տվյալներն այսուհետ կհավաքվեն մեկ կենտրոնում

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է` -Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի մշտադիտարկման տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարանի ստեղծման, տեղեկատվության հավաքման, գրանցման, ամփոփման և տրամադրման կարգը, որի գործադրմամբ կբարձրանա Սևանա լճի հիմնահարցերի լուծման միջոցառումների արդյունավետությունը, -http://www.tundarc.am տեղեկատվական ինտերնետային համակարգի սպասարկման կարգը, որով ՀՀ վերադարձող քաղաքացիների համար կապահովվի վերադարձի և կայուն վերահաստատման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը, օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի Հայաստանի պետական մարմիններ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմելու հնարավորություն, -ՀՀ առողջապահության բնագավառի բժշկական, ստամատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական նեղ մասնագիտությունների ցանկը, որը կկանոնակարգվի և համահունչ կդառնա համաշխարհային առողջապահական փորձի պահանջներին, -ՀՀ զոոնոզների, զոոնոզային գործոնների, սննդային բռնկման մշտադիտարկմանը ներկայացվող պահանջները, մշտադիտարկման համակարգ ներառվող գործոնների ցանկը, Եվրոպական հանձնաժողով և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպություն ներկայացվող հաշվետվության պահանջները, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի բնակչությունն ու կենդանիները զերծ պահել զոոնոզային հիվանդություններից:

Նմանատիպ նյութեր