Ռուսական ընկերությունը հայկական ձեռնարկության վերաբերյալ առաջարկություններ չի՞ ներկայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ կառավարության շենքի մոտ իրենց 18 ամսվա աշխատավարձը վճարելու պահանջով բողոքի ակցիա անող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ուշագրավ հայտարարություն է արել, այն մասին, որ ռուսական ընկերությունը հայկական ձեռնարկության վերաբերյալ առաջարկություններ չի ներկայացրել:
«Բայց մենք հույսներս չպետք է կապենք միայն ռուսական ընկերության հետ»,– ասել է նախարարը։