211652_close_icon
views-count1414 դիտում article-date 14:18 07-02-2015

Գիշերային անծանոթներ՝ ոսկու արտադրության ձեռնարկության տարածքում

Փետրվարի 6-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Արարատի բաժնին կից պահպանության բաժնի դասակի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել, որ ժամը 04.40-ի սահմաններում Արարատի ոսկու արտադրության ձեռնարկության տարածքում վերակարգի ստուգման ժամանակ ցանկապատից ներս` գլխավոր արտադրամասի լուսամուտի մոտ, նկատել է երկու անծանոթ քաղաքացու և անմիջապես ահազանգել ոստիկանության Արարատի բաժանմունք: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել 1986 թ. ծնված Լևոն Ս.-ին և 1987 թ. ծնված Վոլոդյա Բ.-ին: Պարզվել է, որ նրանք մուտք գործելով նշված տարածք՝ փորձել են գողանալ պղնձյա մալուխ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր