1693 դիտում
10:03 05-09-2014
Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, ծառայությունների և մարզային վաչությունների ղեկավարներ: Անդրադառնալով ընթացիկ և ծրագրային խնդիրներին՝ ոստիկանության պետը նշեց, որ ծառայության անհրաժեշտ մակարդակ հնարավոր է ապահովել միայն աշխատանքային գրաֆիկներով նախատեսված խնդիրները ողջ ծավալով և նախատեսված ժամկետներում կատարելու դեպքում:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության ստորաբաժանումներն ըստ նախնական գրաֆիկի փուլ առ փուլ անցնում են նոր համազգեստի կրման, և պատասխանատուներին հանձնարարեց անվերապահ պահանջկոտություն ու հետևողականություն ցուցաբերել համազգեստի որակի, անձնակազմը նոր համազգեստով ապահովելու, ինչպես և ոստիկանների պահվածքի, վայելուչ տեսքի ու բարեկրթության հարցերում: Ոստիկանության պետն անդրադարձավ պետական պահպանության գլխավոր վարչության խնդիրներին և ղեկավարությունից պահանջեց ավելի սերտ աշխատել տարածքային բաժինների հետ՝ նկատի ունենալով, որ պետական պահպանության ծառայողները տարածքներում ոչ միայն օբյեկտների պահպանություն են իրականացնում, այլև հավասարապես պատասխանատու են օպերատիվ իրավիճակի վերահսկման համար: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավմանը, այս ոլորտում դիտարկումներ կատարող հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի սերտացմանը վերաբերող և մի շարք այլ խնդիրներ: Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց քննարկված հարցերի վերաբերյալ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1952 դիտում
16:05 03-07-2015
Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ
10553 դիտում
18:22 23-10-2015
Աշխատանքային խորհրդակցություն ճանապարհային ոստիկանությունում. ֆոտոռեպորտաժ և տեսանյութ
2474 դիտում
22:15 09-12-2015
Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
550 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
895 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել