211652_close_icon
views-count933 դիտում article-date 12:07 05-09-2014

Google-ը 19 միլիոն դոլար կփոխհատուցի երեխաների կողմից բջջային հավելվածներ գնելու համար

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Google ինտերնետային ընկերությունն առնվազն 19 միլիոն դոլար է փոխհատուցել այն ծնողներին, որոնց երեխաներն առանց թույլտվության գնել են բջջային հավելվածներ: Այս մասին նշված է ԱՄՆ առևտրի հարցերով դաշնային հանձնաժողովի (FTC) կայքում: Դրանով իսկ կարգավորվել է Google-ի դեմ ներկայացված հայցը: FTC-ի հայցում նշված էր, որ Google-ն ապօրինաբար գումարներ է գանձել այն ծնողներից, որոնց երեխաները գնել են բջջային հավելվածներ, ինչը հնարավոր չի եղել վերահսկել: Google-ն այդ համակարգը գործարկել էր 2011 թվականին և առաջին տարում նման գնումներ անելու համար ընդհանրապես չի պահանջվել հավելյալ հաստատումներ՝ գաղտնաբառի կամ այլ տեսքով: Դա արվել է միայն 2012 թվականին, սակայն դրա հետ մեկտեղ ընկերությունը նախկինի նման օգտատերերին չի զգուշացրել, թե որքան գումար կհանվի նրանց հաշվից: Այդ ամենի հետևանքով հանձնաժողովը բազմաթիվ բողոքներ է ստացել ծնողներից, որոնց երեխաները հավելվածներ գնելու վրա ծախսել են 1-200 դոլար: Այժմ Google-ը ծնողներին կփոխհատուցի 19 միլիոն դոլար: Բացի այդ, նա համաձայնվել է փոխել գնման համակարգը:

Նմանատիպ նյութեր