211652_close_icon
views-count995 դիտում article-date 12:25 05-09-2014

Եվրահանձնաժողովը հաստատել է, որ Բարոզոյի խոսքերը հանված են եղել համատեքստից

Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Եվրահանձնաժողովը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վրադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ Ժոզե Մանուել Բարոզոյի խոսքերը հանված են եղել համատեքստից: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը: Վերջինս հավելել է, որ քաղաքական գործիչների միջև ցանկացած հարց լուծվում է դիվանագիտական ճանապարհով և ոչ թե՝ ԶԼՄ-ների միջոցով: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին հայտարարվել էր, որ ՌԴ նախագահի աշխատակազմը պատրաստ է հրապարակել Պուտինի և Բարոզոյի հեռախոսազրույցը:

Նմանատիպ նյութեր