211652_close_icon

Կիևը երկու շաբաթում գրավելու մասին Պուտինի խոսքերը դուրս են եղել համատեքստից. ՌԴ նախագահի օգնական

views-count2415 դիտում article-date 14:28 02-09-2014
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Վրադիմիր Պուտինի՝ «Կիևը երկու շաբաթում գրավելու» մասին խոսքերը դուրս են եղել համատեքստից: ԱՎելի վաղ իտալական La Repubblica-ն գրել էր, որ Պուտինը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել էր, որ եթե ցանկանար, ապա կկարողանար գրավել Կիևը երկու շաբաթում: Ուշակովի խոսքերով՝ Բարոզոյի հայտարարությունը դուրս է դիվանագիտական պրակտիկայի շրջանակներից:

Նմանատիպ նյութեր