211652_close_icon
views-count1387 դիտում article-date 16:04 05-09-2014

Գիտնականները հայտնաբերել են ցամաքային խոշորագույն դինոզավրի կմախքը

Գիտնականներն Արգենտինայում հայտնաբերել են աշխարհի խոշորագույն դինոզավրի կմախքը: Գիտնականները դինոզավրին անվանել են Dreadnoughtus schrani՝ ի պատիվ 20-րդ դարի սկզբի վիթխարի ռազմանավերի՝ Dreadnought-ների: Դինոզավրի կմախքն այնքան լավ է պահպանվել, որ հնէաբանները կարողացել են ճշգրիտ կերպով որոշել նրաց երկարությունն ու քաշը: Dreadnoughtus schrani դարձել է այն դինոզավրերի շրջանում խոշորագույն դինոզավրը, որոնց չափերը կասկածի ենթակա չեն: Նրա երկարությունը կազմում է 26 մետր, իսկ քաշը՝ 65 տոննա: Այս մասին նշված է Scientific Reports պարբերականում: Dreadnoughtus schrani-ն եղել է իսկական հսկա, նա կշռել է մեկ դյուժին աֆրիկյան փղերի կամ 7 տիրանոզավրի չափ: Ավելին, կմախքի զննումը ցույց է տվել, որ մահվան պահին նա դեռ չի աճել իր առավելագույն չափերի: Նա ապրել է մոտ 77 միլիոն տարի առաջ, Հարավային Ամերիկայում և եղել է բուսակեր: Դինոզավրը գրեթե ողջ օրը գտնվել է մեկ վայում՝ իր երկար վզի օգնությամբ սնվելով շրջակայքի բուսականությամբ:

Նմանատիպ նյութեր