211652_close_icon
views-count1296 դիտում article-date 19:03 05-09-2014

Դոնեցկում և Մարիուպոլում պայթյուններ են հնչում

Ուկրաինայի Դոնեցկ և Մարիուպոլ քաղաքներում հրադադարի մասին արձանագրության ստորագրումից հետո շարունակվում են պայթյունների ձայներ լսվել։ Հրադադարը պաշտոնապես ուժի մեջ է մտնելու Երևանի ժամանակով 19․00֊ին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի իշխանությունների և ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչները հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել:

Նմանատիպ նյութեր