211652_close_icon

Նախագահ Սերժ Սարգսյանը Պատվո շքանշանով է պարգևատրել բարերար Գագիկ Ադիբեկյանին

views-count1447 դիտում article-date 13:03 06-09-2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանին և համահիմնադիր, բարերար Գագիկ Ադիբեկյանին: Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը Գագիկ Ադիբեկյանին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ Հայրենիքում բարեգործական ծրագրերի իրականացման, ինչպես նաև Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներում ունեցած նշանակալի ներդրման համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գագիկ Ադիբեկյանին ՀՀ պետական բարձր պարգևին արժանանալու համար և մաղթել նորանոր հաջողություններ:

Նմանատիպ նյութեր