211652_close_icon
views-count9894 դիտում article-date 14:19 06-09-2014

Համապատասխան ծառայությունները ճշտում են՝ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձի ժամանակ գերեվարված ադրբեջանցին դիվերսանտ է, թե ոչ

Ներկա պահին համապատասխան մարմինները փորձում են ճշտել, թե արդյոք սեպտեմբերի 5-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ գերեվարված Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն դիվերսանտ է, թե ոչ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: ԼՂ Պաշտպանության բանակի լրատվության պատասխանատու Սենոր Հասրաթյանը եւս [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չեն կարող առայժմ ասել՝ նա դիվերսանտ է, թե ոչ.«Դրա համար նրան հանձնել ենք համապատասխան ծառայություններին, որպեսզի պարզեն: Քննություն է ընթանում եւ դրանից հետո նոր միայն պարզ կլինի ամեն ինչ»: Ինչպես նաեւ ավելացրեց, որ անհրաժեշտության դեպքում համապատասխան տեղեկություն կտարածեն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ԼՂՀ Պաշտպանական բանակի դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն: Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր