211652_close_icon
views-count3944 դիտում article-date 16:31 06-09-2014

Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 7-ից ավանդական ծիսակարգով և աղոթքով հացադուլ կհայտարարի

Սեպտեմբերի 7-ից աղոթքով Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսելու: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ հացադուլը սկսելու է Երեւանից: Խոսելով հացադուլ հայտարարելու պատճառների մասին՝ ասաց. «1991 թվականի անկախության հանրաքվեով հեռանալով Ռուսաստանից՝ կողմնորոշվեց դեպի ազատ եւ անկախ Հայաստան: Եվ դուրս եկանք ռուսական ազդեցությունից: Հիմա մեզ կրկին տանում են Ռուսաստանի ազդեցության դաշտ: Համարյա մեկ տասնամյակ մեր ժողովուրդը լսում էր, որ գնում ենք Եվրոպա, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ ենք պահում»,- ասաց Պարույր Հայրիկյանը: «Հիմա ներկա գործելաոճով հակադրվում են մեր Անկախության հանրաքվեին եւ մեր ժողվրդին տրված խոստումներին: Բայց աշխարհի որեւէ երկրում ռազմավարական դիրքորոշումը փոխած քաղաքական գործիչը լուռ հեռանում է»,- ասաց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ իր հացադուլով պահանջելու է նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ինչ վերաբերում է հացադուլի ժամկետին, ասաց, որ հենց որ նախագահը հրաժարական տա, հացադուլը կդադարեցնի: Հարցին, իսկ եթե չդադարեցնի՞, ավելացրեց. «Բացառվում է, որ հրաժարական չտա: Այսքան իմ ասածներից հետո ո՞նց կարող է հրաժարական չտալ»: Միաժամանակ ասաց, որ հացադուլը սկսելու է հայկական ավանդական կարգով, որի մասին կխոսի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16.00-ին, Ազատության հրապարակում հրավիրվելիք հանրահավաքում: Պ. Հայրիկյանը նաեւ ավելացրեց, որ իրեն առաջարկել են, որ նստացույցներ սկսեն եւ այլն եւ այլն, բայց նա դեռ հացադուլի տարբերակն է ընտրել:

Նմանատիպ նյութեր