22624 դիտում
10:32 07-09-2014
Հավաքվածները կատակում էին. «ՃՈ տեսուչը գժվելա՞, որ Սամվել Ալեքսանյանի շրջապատի խախտումներն արձանագրի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան սպաներն ամեն անգամ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ «կուրծք ծեծելով» հայտնում են, թե իրենց համար տարբերություն չկա՝ օրինախախտ վարորդը պետական պաշտոնյա է, օլիգարխ, ոստիկանության, դատախազության բարձրաստիճան թե շարքային աշխատակից, եթե ՃՈ աշխատակիցը տեսնում է օրինախախտ վարորդին, ապա վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության, իսկ որոշ դեպքերում էլ ավտոմեքենաները, անկախ համարանիշից ու մակնիշից, տեղափոխվում են ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես են Սեբաստիա փողոցում որոշ «գոլդ» համարանիշներով թանկարժեք «երկաթյա նժույգների» վարորդներ մեքենաները վարում առանց ամրագոտու և հեռախոսով խոսելով: Նրանք այնքան վստահ են իրենց անպատժելիության մեջ, որ անգամ Երևանի ՃՈ աշխատակցի մոտ ձևականորեն չէին կապում ամրագոտին ու ականջներից չէին հեռացնում բջջային հեռախոսը:
Հավաքվածները, տեսնելով այդ ամենը, կատակում էին. «Ո՞վ պետքա էդ մեքենաների ու տերերի վրա ակտ գրի: Իրանք չգիտե՞ն, որ էդ մեքենաների վարորդները Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի շրջապատի մարդիկ են»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2086 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)