Կրիշտիանու Ռոնալդուն կարող է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել 2015 թվականին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է թիմի կազմ վերադարձնել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ անգլիական ակումբը պորտուգալացուն ձեռք բերելու համար պատրաստվում է գայթակղիչ առաջարկ անել իսպանական գրանդին:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն բազմիցս հայտարարել է, որ օրերից մի օր ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: