211652_close_icon

Իրանի նախագահը Նազարբաևի հրավերով այսօր կմեկնի Ղազախստան

views-count1475 դիտում article-date 16:49 08-09-2014
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Իրանի նախագահ Հասան Ռուհանին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան: Սա Ռուհանիի առաջին այցն է Կենտրոնական Ասիա: Ինչպես փոխանցում են իրանական լրատվամիջոցները, այսօր երեկոյան Իրանի նախագահի օդանավը վայրէջք կկատարի Աստանայի օդանավակայանում: Ռուհանին Ղազախստան է մեկնում այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով, որտեղ երկկողմանի հանդիպումներ կանցկացնի: Սեպտեմբերի 9-ին նա կհանդիպի Նազարբաևի հետ: Հանդիպման առանցքային թեման լինելու է երկկողմանի համագործակցության ընդլայնումը: Կքննարկվեն նաև տարածաշրջանային անվտանգության առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր