211652_close_icon
views-count1334 դիտում article-date 12:07 09-09-2014

Ռուսական ռազմական ինքնաթիռներն անցել են Կանադայի ռազմածովային ուժերի «Տորոնտո» ռազմանավի վրայով

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ռուսական ռազմական ինքնաթիռներն անցել են Կանադայի ռազմածովային ուժերի «Տորոնտո» ռազմանավի վրայով, որը Սև ծովում մասնակցում է Sea Breeze 2014 միջազգային զորավարժություններին: Այս մասին երեկ հայտարարել է Կանադայի ՊՆ-ը: Հաղորդվում է, որ ռուսական Су-24 տիպի երկու կործանիչ-ռմբակոծիչ և Ан-26 տիպի ռազմափոխադրման ինքնաթիռ փոքր բարձրության վրա թռչել են «Տորոնտոյի» վրայով, ընդ որում, ինքնաթիռներից մեկն իջել է մինչև 300 մետր բարձրության վրա: Կանադայի պաշտպանության նախարար Ռոբ Նիկոլսոնը պաշտոնապես հայտարարել է, որ ռուս օդաչուների գործողությունները սպառնալիք չեն ներկայացրել նավի համար, սակայն դա չարդարացված սադրանք է և ստեղծում է լարվածության էսկալացիայի ռիսկ:

Նմանատիպ նյութեր