211652_close_icon
views-count19634 դիտում article-date 20:20 10-09-2014

Երևանի ոստիկանները հայտնաբերել են 4-ամյա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած կասկածյալին

[b][color=#EF2929]Shamshyan.com[/color][/b]-ի տեղեկություններով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս այսօր, սեպտեմբերի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժին են հրավիրել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 39-ամյա Լիդա Բ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը խոստովանել է, որ իր հարևան ոմն Արման, իր անչափահաս դստեր 4-ամյա Լ. Բ.-ի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանությունը պարզել է, որ այդ ստահակը 37-ամյա Արման Գագիկի Մուրադյանն է, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Նմանատիպ նյութեր