1245 դիտում
11:52 11-09-2014
100 հազար եվրո` սոցծրագրերի համար. տեսանյութ
Սոցիալական 10 ենթածրագրերի համար Եվրամիությունն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը 100 հազար եվրոյի դրամաշնորհ կտրամադրեն: Փոխըմբռնման հուշագիրը Տարածքային կառավարան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ն են ստորագրում: Անցած տարի 1000 ընտանիքների սոցիալական վիճակի գնահատում է արվել: Հիմա ընտանիքների խնդիրները լուծելու ժամանակն է: Ուշադրություն է դարձվելու միգրանտների ընտանիքներին, հատկապես` նրանց երեխաների զարգացմանն ու կրթությանը: Կբարելավվեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց կենսապայմանները:
Ծրագիրը «Հայաստանում աշխատանքային միգրացիային սոցիալական արձագանք» ծրագրի մասն է կազմում, Եվրամիության ֆինանսավորմամբ այն իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Եռամյա ծրագիրն ընդգրկում է Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերը: Նպատակն է աշխատանքի և սոցիալական բավարար պայմաններ ստեղծել միգրանտների համար` նրանց մտավոր և ֆիզիկական ռեսուրսն օգտագործելով իրենց համայնքների զարգացման գործում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը կարևորում է ծրագրի իրականացման մեջ համայնքային իշխանությունների դերը: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն աջակցում է համանքներում ցերեկային խնամքի կենտրոնների ստեղծմանը:
Եվրամիությունը միգրացիայի մեղմման մի քանի ծրագրեր է իրականացնում Հայաստանում: Դրանց համար 7 մլն եվրո է հատկացվել: Այս տարի դեռ 4 մլն եվրո էլ կհատկացվի: Նոր ծրագրով ԵՄ-ն աջակցելու է մասնավոր հատվածին: Նոր աշխատատեղեր ստեղծելու դեպքում մարդիկ այլևս չեն մեկնի, այլ կշարունակեն ապրել իրենց համայնքում ու աշխատել մոտակա ձեռնարկությունում:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33460]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
29564 դիտում
20:17 31-03-2024
Երևանում թալանել են «GDT» կազմակերպությունը՝ տանելով 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և 985 հազար 800 ռուբլի
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
766 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ