2533 դիտում
14:15 11-09-2014
Վրաստանի նախագահի և վարչապետի միջև իսկական պատերազմ է հասունանում
Վրաստանում նոր սկանդալ է հասունանում երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջև:
Ինչպես փոխանցում է News Georgia գործակալությունը, նրանց միջև հարաբերություններն առանց այն էլ լարված էին երկրի ներքաղաքական դիմակայությունների պատճառով, իսկ այժմ լարվածությունն այն աստիճան է սրվել, որ գործին միջամտել է նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Վրացական «Կվիրիս պոլիտրա» թերթին տված բացառիկ հարցազրույցում Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանն արդեն խորհրդարանական պետություն է և գոյություն չունի ՄԱԿ ուղևորվելու հարց:
«Ես տեսել են այն անձանց ցուցակը, ովքեր ներկա կգտնվեն ՄԱԿ-ի նիստին: Որպես կանոն՝ այնտեղ ներկա են լինելու վարչապետները: Ուրիշ կերպ չի կարող լինել: Կրկին մրցակցություն է ստեղծվում և թվում է, թե վարչապետը ճնշում է գործադրում նախագահի վրա: Նյու Յորք են գնալու Մերկելը, Նեթանյահուն, Անգլիայի վարչապետը: Միգուցե աշխատանքի պատճառով տվյալ երկրի վարչապետը չկարողանա ներկա գտնվել ՄԱԿ-ի նիստին և այդ դեպքում իրավունքը տրվում է նախագահին: Այդիսին է խորհրդարանական պետության Սահմանադրությունը»,-ասել է Իվանիշվիլին՝ հավելելով, որ նախագահ Մարգվելաշվիլին շարունակում է մրցակցությունը: Նրա խոսքով՝ շատ տգեղ կլինի, եթե մի աղքատ երկրից ԱՄՆ մեկնեն 2 պատվիրակություններ, և համոզմված է, որ վարչապետի և նախագահի միջև առաջացած լարվածությունը ձեռնտու է «Ազգային միացյալ շարժմանը»:
Նմանատիպ նյութեր
5780 դիտում
15:20 24-06-2017
Թուրք և հույն հաքերների միջև իսկական պատերազմ է հասունանում
871 դիտում
16:20 09-06-2015
Սա միայն պատերազմ չէ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, սա պատերազմ է անցյալի և ապագայի միջև. Յացենյուկ
2693 դիտում
11:28 14-05-2015
Սաակաշվիլիի պատճառով Վրաստանի և Մոլդովայի միջև սկանդալ է հասունանում
Այս բաժնից
967 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
976 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1441 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ