Սաակաշվիլիի պատճառով Վրաստանի և Մոլդովայի միջև սկանդալ է հասունանում
Վրաստանի և Մոլդովայի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլիի և Կիրիլլ Գաբուրիչի միջև նախօրեին տեղի է ունեցել ոչ այնքան հաճելի հեռախոսազրույց:
Pirveli Radio-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցն անցել է բավականին լարված մթնոլորտում: Վրաստանի վարչապետը մոլդովացի իր գործընկերոջից պահանջել է չեղյալ հայտարարել Սաակաշվիլիի ծրագրված այցը այդ երկիր:
Ղարիբաշվիլին ասել է, որ եթե Սաակաշվիլին, այնուամենայնիվ, այցելի Մոլդովա՝ որպես բարեփոխումների հարցերով խորհրդական, այդ քայլը բացասականորեն կազդի վրաց-մոլդովական հարաբերությունների վրա: