2733 դիտում
16:32 11-09-2014
Ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողներին պրոթեզավորելու են լավագույն մասնագետները. razm.info
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջերս ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողներին պրոթեզավորելու համար Հայաստան է հրավիրել լավագույն մասնագետների:Վիրավոր զինծառայողներին պրոթեզավորելու է այն մասնագետն, ով տարիներ առաջ նույն խնդրով օգնել է նաև նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին [url=http://razm.info/53137]Ռազմինֆոյին[/url] զինծառայողներին այցելելու ճանապարհին պատմեց նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:
Փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, կապիտան Վահագն Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Կոթինյանը և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանը հազիվ են դիմանում հոսպիտալային պայմաններին: Բողոքում են` Երևանում շոգ է, մեր սար ու ձորն ուրիշ է:
«Վերջին անգամ մի չորս տարի առաջ էի արձակուրդ ունեցել, հիմա ստիպված երկար արձակուրդում եմ: Ասել եմ` շաբաթվա վերջում գնալու եմ: Զորամասի տղաներին էլ ասել եմ, որ փայտից մի հենակ սարքեն, ոտքիս ամրացնենք, մի քիչ դրանով զորամասում տղերքին տեսնեմ, իրավիճակին ծանոթանամ, մինչև արդեն կբերեն պատվիրված պրոթեզը»,- բարձր տրամադրությամբ պատմում է Լեռնիկ Բաբայանը:
«Եթե ընկերս` Անդրանիկը չբռներ, ես երկրորդ ականի վրա կնստեի»,- շարունակում է փոխգնդապետ Բաբայանը:
Փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը
Փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը
Լեռնիկ Բաբայանը 6 երեխա ունի:
«Դեռ 6 երեխա ունեմ: Առաջինս տղա է` զորակոչիկ է, մյուսներն աղջիկ են: Եղբորը եղբայր է պետք»,- կնոջ դեպքին նայելով` աում է Բաբայանը:
Փոխգնդապետն ուզում է, որ 18-ամյա տղան Պաշտպանության բանակում ծառայի:
«Ես, որ Սիբիրում եմ ծառայել, ինչ է եղել, տղա է, թող գնա ու ծառայի»,- ասում է փոխգնդապետը:
«Չնայած ասում են` արյունն արյունով չեն լվանում, ջրով են լվանում, ես հակառակն եմ ասում: Եթե մենք արյուն ենք թափել, պիտի արյունով առնենք: Միայն մենք շուտ ապաքինվենք, գնանք հասնենք մեր զինվորներին: Տղաներն ասում են` կարծես թուխսը կորցրած ճուտեր լինենք, շուտ եկեք»,- ժպտալով պատասխանում է Լեռնիկ Բաբայանը:
Անդրանիկ Բաբայանն իր կնոջ հետԱնդրանիկ Բաբայանն իր կնոջ հետ
Անդրանիկ Բաբայանն իր կնոջ հետ
Գնում ենք հաջորդ հիվանդասենյակ, որտեղ պառկած էին պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանը, կապիտան Վահագն Սարգսյանը:
«Առաջին անգամ չէի մարտական առաջադրանքի, բայց փորձանքն առաջին անգամ էր»,- ասում է Վահագն Սարգսյանը:
«Էլի լավ ենք, կարևորն առողջ ենք: Հիմա զգում եմ, որ օձի ճուտը մեծանում է, էլի օձ է դառնում: Թշնամին այդպես է` մեծ, թե փոքր: Մենք, ինչ անում ենք, անում ենք հրամանով, իսկ իրենք իրենց զորավարժություններն անց են կացնում մեր խաղաղ բնակչության վրա: Բացի այդ, դրանք արագ բազմացող ազգ են, ինչքան աչքդ տեսավ, պիտի խփես»,- պատմում է Անդրանիկ Բաբայանը:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://razm.info/53137]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1980 դիտում
17:16 25-11-2020
Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորված փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում
72050 դիտում
11:29 15-01-2014
ՊԲ-ում հիվանդության պատճառով զինծառայող է մահացել. Razm.info
2438 դիտում
19:15 21-01-2014
Առաջնագծում զոհված զինծառայողին կհուղարկավորեն Եռաբլուրում. razm.info
Այս բաժնից
988 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
751 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1009 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ